Փհենյանը Սեուլի և Վաշինգտոնի հետ բանակցելու համար պայման է առաջ քաշել

Հյուսիսային Կորեայի իշխանությունները հայտարարել են ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի հետ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին՝ պայմանով, որ վերջիններս կհրաժարվեն համատեղ զորավարժությունների իրականացումից։ Բացի այդ՝ Փհենյանը պահանջել է չեղյալ հայտարարել ՄԱԿ-ի պատժամիջոցները, հաղորդում է BBC-ն։

Սակայն Հարավային Կորեայի արտգործնախարարությունը մերժել է այս պայմանները՝ դրանք անվանելով «քիչ հասկանալի»։

Կորեական թերակղզում լարվածությունը սրվել է Փհենյանի՝ այս տարվա փետրվարին իրականացրած հերթական միջուկային փորձարկումից հետո։

Փհենյանը բազմիցս հայտարարել է, որ իր՝ ավելի ու ավելի կոշտ հռետորաբանության պատճառը ՄԱԿ-ի պատժամիջոցներն ու ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժություններն են։ Վերջին մի քանի շաբաթներին Հյուսիսային Կորեան հանդես է գալիս Հարավային Կորեային, Ճապոնիային և տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմաբազաներին հարվածելու սպառնալիքներով։

Մեկնաբանել