Վ. Սեդրակյանի պաշտպանը մտադիր է դիմել ՄԻԵԴ

Նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանի կալանավորման հարցով ներկայացված վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի կողմից վերադարձվել է: Այս մասին ասված է Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանի գրասենյակի տարածած հաղորդագրությունում:

«Այժմ մեր կողմից մշակվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ուղղված դիմումը»,- ասված է փաստաբանի հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը Վարդան Սեդրակյանին մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի 34-38-305 հոդվածներով: ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն` 34-րդ հոդվածով սահմանվում է հանցափորձը, 38-ով` հանցակիցների տեսակները և 305-ով` պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանությունը։

Վարդան Սեդրակյանը մեղադրվում է ԱԻՄ առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ սպանության փորձ կազմակերպելու մեջ: Սեդրակյանը կալանքի մեջ է մարտի 5-ից:

Մեկնաբանել