Սաակաշվիլի «մեծ ավանդը»՝ ըստ Իվանիշվիլի

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողվի ամբիոնից նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին մեղադրել է Վրաստնի տարածքային ամբողջականության խախտման հարցում «մեծ ներդրում» ունենալու մեջ, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»:

ԵԽԽՎ-ում Իվանիշվիլիի ելույթը տևել մեկ ժամ, որից Վրաստանում քաղաքական գործընթանցերին նա նվիրել է 15 րոպե:

«Նախագահ Սաակաշվիլին մեծ ավանդ ունի և շատ սխալներ է թույլ տվել Վրաստանի տարածքային ամբողջականության խախտման գործընթացում: Թույլ տրված սխալների համար մենք պետք է պատասխաններ պահանջենք առաջին հերթին մեր կառավարությունից, ինչը և անում ենք: Եթե Սաակաշվիլիի մեծ սխալները չլինեն, Ռուսաստանի համար դժվար կլիներ իրականացնել այդպիսի ագրեսիա», -ասել է Իվանիշվիլին:

Նրա խոսքով՝ ինքը պատրանքներ չունի և Վրաստաին տարածքային ամբողջականությունը մոտ ապագայում կվերականգնվի:

«Իմ մեծ երազանքն է կարգավորել Ռուսաստանի հետ հարաբերություննեը: Փակուղի մտնելը հեշտ, բայց դուրս գալը՝ դժվար», -ավելի վաղ հայտարարել էր Վրաստանի արդարդատության նախարար Թեա Ցուլուկիանին:

Մեկնաբանել