Կկանոնակարգվի էլեկտրոնային կրիչների առևտուրը

Մինչև 2012թ. նոյեմբերի 15-ը Հայաստան ներմուծված կամ Հայաստանում արտադրված, սակայն չդրոշմավորված և չիրացված կրիչները,

Կառավարության ապրիլի 25-ին տեղի ունեցած նիստի ընթացքում տնտեսվարող սուբյեկտներին հնարավորություն է տրվել իրացնել մինչև 2012թ. նոյեմբերի 15-ը Հայաստան ներմուծված կամ Հայաստանում արտադրված, սակայն չդրոշմավորված և չիրացված կրիչները, հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից:

Կրիչների հարցի քննարկման ընթացքում, ի պատասխան վարչապետ Տիգրան Սարգսյանի այն մտավախության, թե տնտեսվարողներին այս անգամ ընդառաջելուց հետո, որպեսզի նրանք վաճառեն պահեստներում կուտակված կրիչները, նույն հարցը չի՞ առաջանա արդյոք մեկ տարի անց, էկոնոմիկայի, արդարադատության նախարարների պաշտոնակատարները, ինչպես նաև ՊԵԿ նախագահը հավաստիացրել են, որ առաջարկվող որոշման նախագծում հաշվի են առնված հնարավոր հետևանքները։

Ըստ վարչապետի դիտարկման՝ մարդիկ նախապատվությունը տալիս են հազար դրամով անօրինական կրիչ` խտասկավառակ գնելուն, երբ օրինականը 5-6 անգամ ավելի թանկ է։

Սակայն կառավարությունն ընդունել է պաշտոնյաների հավաստիացումը, իսկ վարչապետը հանձնարարել է երեք ամսից կրկին անդրադառնալ հարցին։

Մեկնաբանել