Գերմանիայում զինվորականներին կասկածում են մասնավոր ընկերությունների համար աշխատելու մեջ

Գերմանացի քաղաքական գործիչները կոչ են արել կարգապահական միջոցառումներ կիրառել զինծառայողների նկատմամբ, որոնք, ըստ որոշ տեղեկությունների, ազատ ժամանակ ապօրինի աշխատել են անվտանգություն ապահովող մասնավոր ընկերությունների համար:

Երկրի զինվորական կանոնադրությունը այդպիսի գործունեությունն արգելում է, սակայն համաձայն գերմանական Frankfurter Allgemeine Zeitung պարբերականի տեղեկատվության` գերմանացի տասնյակ զինվորականներ իրենց համար հավելյալ աշխատանք են գտել ազգային և արտասահմանյան առևտրային ընկերություններում այնպիսի երկրներում, ինչպիսին են Աֆղանստանը կամ Սոմալին:

Գերմանիայի Սահմանադրությունը զինծառայողներին պարտավորեցնում է ծառայել միայն իրենց երկրում: Սահմանադրական դատարանի` 1994թ. որոշումը նախատեսում է նաև արտասահմանյան առաքելությունների մասնակցելու հանարվորություն, սակայն միայն կառավարության որոշմամբ:

Մեկնաբանել