Ռաֆսանջանին 16 տարի հետո կրկին կփորձի վերադարձնել Իրանի նախագահի աթոռը

Իրանի նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին չի բացառել Իրանում առաջիկա նախագահական ընտրություններում իր թեկնածության առաջադրումը, հաղորդում է իրանական Press TV-ն:

Ռաֆսանջանին ապրիլի 28-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ ընտրվելու դեպքում բազմակուսակցական կաբինետ կձևավորի:

Նա նշել է նաև, որ մտադիր է մի շարք բարեփոխումներ իրականացնել Իրանի ներքին և արտաքին քաղաքականության ոլորտում:

Ռաֆսանջանին Իրանի նախագահի պաշտոնը զբաղեցրելմ է 1989-ից 1997թ.:2005թ. նա առաջադարվել է երրոդ ժամկետի համար, սկայնն  պարտություն է կրել ներկայսի նխագահ Մահմուդ Ահմադինժադից:

Իրանում նախագահական ընտրությունները կանցկացվեն 2013թ.ս հունիսի 14-ին: Թեկնածուները հայտերը պետք է ներկայացնեն մայիսի 7-ից մինչև մայիսի 11-ը:

Ընտրություներին մասնակցելու մասին հայտարարել են նաև  Իրանի մեջլիսի նախկին նախագահ Ղոլյամալի Հադադ Ադելը, նախկին արտգործնախարար Ալի Աքբար Վելայեթին, Թեհրանի քաղաքապետ Մոհամեդ Բագեր Ղալիբաֆը, Իրանի տեղեկատվության նախկին նախարար Ալի Ֆալահյանը, Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նախագահ Հասան Ռոհանին, ինչպես նաև մեջլիսի ներկայիս խոսնակ Ալի Լարիջանին: