ԼՂ հակամարտությունը` Քերիի և Դավութօղլուի հանդիպումների առանցքում. Sabah

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի` Թուրքիա կատարած հաճախակի այցելությունների ընթացքում Սիրիայի և Իսրայելի խնդրից բացի մեծ տեղ է հատկացվել Ղարաբաղյան հակամարտությանը, գրում է թուրքական Sabah-ը:

Թուրքական թերթի հավաստմամբ` Թուրքիայի և ԱՄՆ-ի արտաքին գերատեսչությունները պայմանավորվել են Ղարաբաղյան հարցով նոր նախաձեռնությամբ հանդես գալու հնարավորության շուրջ: Հանդիպումնրի ընթացքում Անկարան փորձել է համոզել Վաշինգտոնին` Հայաստանի վրա ճնշում գործադրել:

Նշվում է, թե կողմերը պայմանավորվել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման նոր գործընթացը կարող է սկսվել այն ժամանակ, երբ Հայաստանը ազատագրված 7 շրջաններից առնվազն մեկից զորքերը դուրս բերի:

Բացի այդ, ըստ Sabah-ի` Ղարաբաղի հարցը քննարկվել է ապրիլի 17-ին` Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի` Թուրքիա կատարած այցի ընթացքում: Լավրովի հետ հանդիպմանը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել էր, թե արդեն ժամանակն է, որ ԼՂ խնդիրը լուծում ստանա:

Մեկնաբանել