Մահափորձ Սիրիայի վարչապետի դեմ

Դամասկոսի արևմուտքում հզոր պայթյուն է որոտացել։ Հարձակվողների թիրախը եղել է Սիրիայի վարչապետ Ուաիլ ալ Հալկիի շարասյունը։ Այս մասին հաղորդում է լիբանանյան «Ալ Մանար» հեռուստաալիքը։

Ի սկզբանե տեղեկություններ էին տարածվել, որ վարչապետը հանարվոր է՝ վնասվածքներ է ստացել։ Սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա չի տուժել։

Ականապատ ավտոմեքենայի պայթյունը որոտացել է Դամասկոսի Մազզա թաղամասում։ Պայթյունի հետևանքով վեց մարդ զոհվել է և 13-ը ստացել են վնասվածքներ։

Մեկնաբանել