70,5 մլն դրամ «ՀայՌուսգազարդ»-ին` անապահով ընտանիքների պարտքի դիմաց

Կառավարությունը հունիսի 6-ի նիստում էներգետիկայի և բնական պաշարների նախարարին հանձնարարել է նախարարության համակարգի պետական ընկերությունների չբաշխված շահույթի հաշվին ավելի քան 70,5 մլն դրամ վճարել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին, հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից:

Այն կլինի Հայաստանում ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների կողմից 2013թ. հունվար-մարտ ամիսներին սպառված բնական գազի համապատասխան քանակության համար մասնակի փոխհատուցում։

«Այս ծրագիրը շարունակվելու է, որպեսզի բնական գազը սոցիալապես անապահով ընտանիքների համար չթանկանա»,- ասել է վարչապետը։

Մեկնաբանել