Բակո Սահակյանն ընդունել է Շուշան Պետրոսյանին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 8-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Շուշան Պետրոսյանին, հաղորդում են ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից::
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, քննարկվել են Արցախում մշակույթի զարգացման և այս ոլորտում երկու հայկական պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Մեկնաբանել