Նելսոն Մանդելան ծանր վիճակում հոսպիտալացվել է

Նելսոն Մանդելան շնչուղիների վարակով տեղափոխվել է հիվանդանոց, հաղորդում է BBC-ն: Նրա վիճակը գնահատվում է՝ որպես կայուն ծանր:

Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ 94-ամյա Մանդելայի մոտ բժիշկները թոքերի վարակ են ախտորոշել:

ՀԱՀ նախագահի մամուլի քարտուղար Մակ Մահարաջը հավաստիացրել է, որ հիվանդը բարձր մակարդակի բժշկական օգնություն է ստանում, և բժիշկներն ամեն ինչ անում են ՝ նրա վիճակը բարելավելու համար: Նա նաև նշել է, որ Մանդելայի հիվանդասենյակ մուտք ունեն նրա հարազատները:

Ապարտեիդի դեմ պայքարի հերոս Նելսոն Մանդելան 27 տարի անցկացրել է բանտում։ Նա Հարավաֆրիկյան Հանրապետությունը ղեկավարել է 1994-1999 թթ․՝ դառնալով երկրի պատմության մեջ առաջին սևամորթ նախագահը։ Վերջին երեք տարիներին Նելսոն Մանդելան հանրության առջև չի երևացել։

Մեկնաբանել