Հունգարիայում ջրհեղեղի հետևանքով հարյուրավոր մարդիկ տարհանվել են

Հունգարիայի իշխանությունները երկրի արևմտյան հատվածում մոտ 2 հազ. մարդ են տարհանել՝ տների՝ Դանուբ գետի ջրերով ողողվելու վտանգից խուսափելու համար, հաղորդում է BBC-ն:

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի խոսքով՝ սողանքին դիմակայած գետի պատնեշը բավարար վիճակում է, սակայն ջրի ճնշումը շարունակում է բարձր մնալ:

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ Բուդապեշտում գետի ջուրը ծայրահեղ մակարդակի կհասնի հունիսի 10-ին:Միաժամանակ քաղաքի իշխանությունները հույս են հայտնել, որ կամավորների օգնությամբ Դանուբի ափին կառուցված պատնեշները կդիմակայեն ջրի հոսքին:

Ներկայում ջրհեղեղի հետևանքով Ավստրիայում, Գերմանիայում և Չեխիայում զոհվել է 15 մարդ:

Մեկնաբանել