Ավստրալիայի ափերին ապօրինի ներգաղթյալներով նավ է շրջվել

Ավստրալիայի իշխանությունները կիսասուզված նավ են հայտնաբերել, որում 9 մարդու մարմին է եղել, հաղորդում է BBC-ն:

Ըստ նախնական տվյալների՝ ապօրինի ներգաղթյալներով նավը փորձել է հասնել Ավստրալիա: Ներկայում ծովում շարունակվում են նավի մյուս ուղևորների որոնողական աշխատանքները , սակայն հայտնի չէ, թե նրանք քանիսն են եղել:

Կիսասուզված նավը հայտնաբերվել է Սուրբ ծննդի կղզուց մոտ 120 կմ հեռավորության վրա:

Մեկնաբանել