6-բալանոց երկրաշարժ` Վան քաղաքի մոտ

ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությունը տեղեկացնում է, որ տեղական ժամանակով ժամը 23:02-ին Թուրքիայի տարածքում՝ Վան քաղաքից 7 կմ դեպի հյուսիս-արևելք, տեղի է ունեցել 4.4 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 6 բալ, հիպոկենտրոնը գնվում է 10 կմ խորության վրա. տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 38.530 և արևելյան երկայնության 43.460:

Երկրաշարժը ՀՀ տարածքում չի զգացվել:

Մեկնաբանել