Հնարավոր է՝ Թբիլիսիի «Վարդերի հեղափոխության» հրապարակը անվանափոխվի

Հնարավոր է՝ Թբիլիսում «Վարդերի հեղափոխության» հրապարակը անավանափոխվի: Այս մասին հայտարարել է քաղաքային խորհրդի անդամ, ընդդիմադիր «Ազատ Վրաստան» կուսակցության նախագահ Կախա Կուկավան, հաղորդում է «Գրուզիա օնլլայնը»: Նրա խոսքով՝ հարցը քննարկվելու է արտահերթ կարգով, և հրապարակը հավանաբար որևէ «ավանդական» անուն կստանա:
«Վարդերի հեղափոխության» հրապարակը գտնվում է Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսաթավելի պողոտայի վերջում: Հրապարակը ներկայիս անունն ստացել է 2005թ., գունավոր հեղափոխությունից հետո, որի արդյունքում իշխանության եկան Միխեիլ Սաակաշվիլին և նրա կողմնակիցները: Մինչ այդ հրապարակը կոչվում էր «Հանրապտետության»: Մինչ այժմ Թբիլիսիի քաղաքային խորհրդում մեծամասնություն էին կազմում Սաակաշվիլիի կողմնակիցները: Վերջին ամիսներին Սաակաշվիլիի կուսակցության՝ խորհրդի անդամները լքել են կուսակցության շարքերը, ինչի արդյունքում այն կորցրել է մեծամասնությունը, ավելին՝ խորհրդի նախագահ Զաալ Սամադաշվիլին հեռացել է նախագահի պաշտոնից, և նրան փոխարինել է իշխող «Վրացական երազանք» դաշինքի ներկայացուցիչը:

Մեկնաբանել