Սնոուդենի հայրը օգոստոսին կայցելի Մոսկվա

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենի հայրը՝ Լոն Սնոուդենը, ընդունել է Ռուսաստան այցելելու հրավերը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Լոն Սնոուդենի փաստաբանի ներկայացուցիչ Մետտի Ֆեյնին: Ուղևորությունը ծրագրվում է կատարել արդեն օգոստոս ամսին:

Ավելի վաղ Էդվարդ Սնոուդենի փաստաբան Անատոլի Կուչերենան ԿՀՎ նախկին աշխատակցի հորը, ընկերներին և Լոն Սնոուդենի փաստաբանին Ռուսաստան այցելելու հրավեր էր ուղարկել: Կուչերան նշել էր, որ Սնոուդենները ընտանեկան խորհրդի ժամանակ կարևոր որոշում կընդունեն: Նա նաև ընդգծել է, որ Սնոուդենը գտնվում է վստահելի վայրում և գրանցվել է բնակության վայրում:

Հիշեցնենք, որ Էդվարդ Սնոուդենը միջազգային ճանաչվածություն ստացավ ամերիկյան հատուկ ծառայությունների մասին գաղտնի տեղեկությունների հրապարակումից հետո։ ԱՄՆ-ը հետախուզում է հայտարարել նրա նկատմամբ և ձգտում է հասնել նրա արտահանձնմանը։ Հայրենիքում Սնոուդենին մեղադրում են լրտեսության մեջ։ Օգոստոսի 1-ին ԿՀՎ նախկին աշխատակիցը Ռուսաստանի տարածքում մեկ տարի ժամկետով ժամանակավոր ապաստան ստանալու մասին հավաստագիր ստացավ։

Մեկնաբանել