Ադրբեջանում նախագահ է ուզում դառնալ 17 մարդ

Ադրբեջանական աղբյուրները, վկայակոչելով երկրի ԿԸՀ-ի մամլո ծառայության ղեկավար Ազեր Սարըևին, գրում են, որ հոկտեմբերի 9-ին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 17 թեկնածու. իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության թեկնածու, այդ կուսակցության առաջնորդ և Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիևը, «Ազադլըգ» կուսակցության նախագահ Ահմեդ Օրունջը, Ադրբեջանի քաղաքացիական և զարգացման կուսակցության նախագահ Ալի Ալիևը, Ադրբեջանի Լիբերալ-ժողովրդավարական կուսակցության նախագահ Ֆուադ Ալիևը, փաստաբան Իլգար Մամեդովը (Ալթայ), «Ումիդ» կուսակցության նախագահ Իգբալ Աղազադեն, Ադրբեջանի Միասնական ժողովրդական ճակատի նախագահ Գուդրաթ Հասանգուլիևը, Ադրբեջանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Արազ Ալիզադեն, «Ժամանակակից Մուսավաթ» կուսակցության նախագահ Հաֆիզ Հաջիևը, սեփական նախաձեռնությամբ առաջադրված պատգամավոր Զահիդ Օրուջը, Ազգային «Վերածնունդ» կուսակցության նախագահ Փարաջ Գուլիևը և «Արևելք-Արևմուտք» հետազոտական կենտրոնի տնօրեն Արաստուն Մամեդ օղլու Օրուջլուն, անկախ թեկնածուներ Էլշան Հասանովը, Իսմայիլ Յուսիֆովը, Գուդրատ Իսագովը, Իլգար Մամեդովը և «Ադալյաթ» կուսակցության նախագահ Իլյաս Իսմայիլովը։

ԿԸՀ-ն հաստատել է 12-ի թեկնածությունը. Իլհամ Ալիև, Ահմեդ Օրունջ, Իլգար Մամեդով, Իգբալ Աղազադե, Ֆուադ Ալիև, Ալի Ալիև, Արազ Ալիզադե, Գուդրաթ Հասանգուլիև, Հաֆիզ Հաջիև, Զահիդ Օրուջ, Փարաջ Գուլիև և Առասթուն Օրուջլու: Փաստորեն, Ադրբեջանի նախագահի պաշտոնի համար պայքարում է միանգամից երեք Ալիև ազգանունով թեկնածու:

Մեկնաբանել