Նավթը՝ Ադրբեջանի արտահանման 84 տոկոս

Ադրբեջանի Մաքսային պետական կոմիտեի զեկույցում նշվում է, որ 2013 թ. հունվար-հուլիսամիսներին երկիրը ավելի քան 20 մլն տոննա հում նավթ է արտահանել, որից ավելի քան 16 միլիոնը՝Հեյդար Ալիևի անվան Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով, իսկ մնացած մասը Բաքու-Սուփսաև Բաքու Նովոռոսիյսկով նավթատարներով, ինչպես նաև՝ երկաթուղային ճանապարհով:

Ադրբեջանից 7 ամիսներին ընդհանուր արտահանումը կազմել է գրեթե 14 մլրդ դոլար: Հում նավթի արտահանման մասնաբաժինը արտահանման ընդհանուր ծավալում կազմել է գրեթե 84 տոկոս:

Ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2010-ին: Այդ տարի հում նավթը կազմում էր ընդհանուր արտահանման գրեթե 87 տոկոսը:

Մեկնաբանել