Թուրքիան կմիանա Սիրիայի դեմ միջազգային ցանկացած կոալիցիայի. Դավութօղլու

Թուրքիան կմիանա Սիրիայի դեմ միջազգային ցանկացած կոալիցիայի, եթե նույնիսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այս հարցի շուրջ չհաջողվի հասնել ավելի լայն կոնսենսուսի, օգոստոսի 26-ին այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, հաղորդում է Hurriyet Daily News-ը:

«Մենք մշտապես կարևորել ենք համատեղ գործունեությունը միջազգային հանրության, ՄԱԿ-ի հետ: Եթե Անվտանգության խորհուրդը հանդես չգա նման որոշմամբ, օրակարգում կընդգրկվեն այլընտրանքային տարբերակներ», – ասել է Դավութօղլուն Milliyet օրաթերթին:

«Ներկայում 36-37 երկիր է քննարկում այդ տարբերակները: Եթե Սիրիայի դեմ կոալիցիա ձևավորվի, Թուրքիան դրան կմիանա», – հավելել է Թուրքիայի արտգործնախարարը:

Մեկնաբանել