Google-ը G-մեքենա է պատրաստում

Google-ը համագործակցության պայմանների վերաբերյալ բանակցություններ է վարում ավտոմոբիլային դետալներ արտադրողների հետ: Ընկերությունը հավանաբար մտադիր է գրավել ավտոմեքենաների տեղափոխման շուկան:

Google-ը ավտոմեքենաների բաղադրիչներ արտադրող Continental AG and Magna International ընկերությանը ներկայացրել է այն բնութագրիչները, որոնք նախատեսված են ռոբոտ տաքսիների ստեղծման համար: Այդ տաքսիները կկարողանան ինքնուրույն տեղափոխել հաճախորդներին նշված հասցեով:

Frankfurter Allgemeine Zeitung օրաթերթի տվյալների համաձայն, Google-ը նաև դիտարկում է առաջատար ավտոարտադրողների հետ համագործակցության տարբերակները:

Google-ի հիմնադիրներից Սերգեյ Բրինը կարծում է, որ առաջին ամբողջովին ավտոմատացված մեքենաները ճանապարհներին կհայտնվեն 2017-ին: ԱՄՆ Նեվադա, Ֆլորիդա և Կալիֆոռնիա նահանգների իշխանությունները թույլ են տվել իրենց նահանգներում անցկացնել ավտոմատացված մեքենաների փորձաշրջանը:

Ամերիկյան հսկան ավտոմատացված ղեկավարման համակարգերը մշակում է դեռևս 2010թ-ից: Դրանց հիմնական բաղադրիչը LIDAR-ն է (Light Detection and Ranging): Վերջինս իրենից ներկայացնում է շրջակա միջավայրը մի քանի լազերային հեռավորության չափիչներով սկանավորման համակարգ:

Մեկնաբանել