Տարածքի բացակայության պատճառով Ա. Կիվիրյանի հարցաքննությունը հետաձգվել է

Armenia Today լրատվական կայքի գլխավոր խմբագիր, իրավապաշտպան Արգիշտի Կիվիրյանի հարցաքննությունը Հատուկ քննչական ծառայությունում չի կայացել: Այս մասին ՍվիլիՆեթի հետ զրույցում ասաց Կիվիրյանը` նշելով, որ հարցաքննությունը հետաձգվել է մինչև օգոստոսի 30-ը:

«Ես ներկայացել էի ավելի քան 30 փաստաբանով և իրենք չկարողացան ապահովել մեզ համար պատշաճ տարածք: ՀՔԾ-ն պարտավոր էր մեզ համար ապահովել համապատասխան աշխատանքային պայմաններ»,- ասաց Կիվիրյանը` հավելելով, որ օգոստոսի 30-ին միգուցե փաստաբանների թիվն ավելանա:

Կիվիրյանն ընդծեց, որ եթե քրեական գործ են հարուցում, ապա թող պատրաստ լինեն երկարատև պայքարի:Օգոստոսի 24-ին ոստիկանները Կիվիրյանին Կոմիտաս 5 հասեցից բերման էին ենթարկել Կիվիրյանին և մինչ բաժանմունք տանելը, ըստ վերլուծաբանի, ոստիկանության աշխատակիցներն իրեն ոստիկանության մեքենայի մեջ հայհոյել են և բռնություն էին գործադրել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Իսկ Կիվիրյանին բերման ենթարկող ոստիկանության ՊՊԾ գնդի դասակի հրամանատար Վ.Վրթանեսյանը զեկուցագիր էր ներկայացրել, որ Կիվիրյանին ոստիկանության բաժին տանելու ժամանակ վերջինս հայհոյել և բռունցքով հարվածել է իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Արձանագրված դեպքի վերաբերյալ նյութերը օգոստոսի 27-ին, ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ,ուղարկվել էին ՀՀ հատուկ քննչական ծառայություն և ոստիկանության բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով` «Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ»: Կիվիրյանը օգոստոսի 28-ին հրավիրվել էր ՀՔԾ:

Մեկնաբանել