ՄԱԿ-ի ԱԽ-ն պետք է անհապաղ միջամտի Սիրիայի իրավիճակին. Բան Կի Մուն

Սիրիայում իրավիճակը սպառնում է ամբողջ աշխարհի խաղաղությանն ու անվտանգությանը, ուստի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է պատասխանատվություն վերցնի հարցի լուծման համար: Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս մասին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը:

«Անվտանգության խորհուրդը պետք է իր վրա բարոյական և քաղաքական պատասխանատվություն վերցնի և միասնական ճակատով պատասխանի այս իրավիճակին, որը խաղաղության և անվտանգության համար սպառնալիք է դարձել: Ես լիահույս եմ, որ ԱԽ անդամներն իրենց պարտականությունները կկատարեն Կանոնադրության համաձայն»,-Բան Կի Մունը այս մասին հայտարարել է Հաագայի համագումարին:

Սիրիայում իրավիճակի հերթական սրումը տեղի է ունեցել օգոստոսի 21-ին, երբ մի շարք լրատվամիջոցներ հաղորդեցին սիրիական զորքերի կողմից Դամասկոսի արվարձաններում քիմիական զենքի մասշտաբային կիրառման մասին: Տեղեկատվությունը չհաստատվեց, սակայն սկիզբ դրեց Արևմուտքի կողմից ռազմական միջամտության վերաբերյալ բաց խոսակցություններին:

Մեկնաբանել