Ռուսաստանի և Չինաստանի դիվանագետները լքել են Սիրիայի հարցով ՄԱԿ-ի ԱԽ-ի խորհրդակցությունը

Ռուսաստանի և Չինաստանի դիվանագետները լքել են ՄԱԿ-ի Անվտագության խորհրդի փակ խորհրդակցությունը, որի ընթացքում ԱՄՆ-ն կոչ է արել անհապաղ գործողություններ ձեռնարկել Սիրիայում, հաղորդում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը` վկայակոչելով կազմակերպության շտաբ գրասենյակի իր աղբյուրներին:

Հանդիպմանը հրավիրված են եղել ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամներ Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան:

Ռուսաստանի և Չինաստանի դիվանագետները հեռացել են խորհրդակցությունն սկսելուց մեկ ժամ անց: Սակայն ավելի ուշ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունից ավելի ուշ «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են, թե Ռուսաստանի ներկայացուցիչը խորհրդակցությունից հեռացել է, քանի որ այն ավարտվել է և նրա այդ քայլը «դեմարշ չի եղել»: Ենթադրվում է, որ օրվա ընթացքում արևմտյան երկրները կարող են մեկ օրվա ընթացքում Սիրիայի ռազմական միջամատության նախագիծ ներկայացնել: ԱԽ-ում վետոյի իրավունք ունեցող Ռուսաստանն ու Չինաստանը դեմ են ուժի կիրառմանը:

Սիրիայում իրավիճակի հերթական սրումը տեղի է ունեցել օգոստոսի 21-ին, երբ մի շարք լրատվամիջոցներ հաղորդեցին սիրիական զորքերի կողմից Դամասկոսի արվարձաններում քիմիական զենքի մասշտաբային կիրառման մասին: Տեղեկատվությունը չհաստատվեց, սակայն սկիզբ դրեց Արևմուտքի կողմից ռազմական միջամտության վերաբերյալ բաց խոսակցություններին:

Մեկնաբանել