Բողոքի ակցիա նախագահականի դիմաց. բերման է ենթարկվել 3 քաղաքացի

Նախագահականի դիմաց սեպտեմբերի 4-ին` ժամը 13:00-ից մեկնարկել է բողոքի ակցիա` ընդդեմ Հայաստանի` Մաքսային միությանը միանալու որոշման վերաբերյալ  Սերժ Սարգսյանի արած հայտարարությանը։

Ինչպես հաղորդում է ՍիվիլՆեթի թղթակիցը, այս պահին իրավիճակը բավական լարված է, ոստիկաններն ու քաղաքացիները քաշքշում են միմյանց: Բերման է ենթարկվել երեք քաղաքացի: Ոստիկանները նաև գետին են գցել ՍիվիլՆեթի լրագրող Արփի Մախսուդյանին:

Ակցիայի մասնակիցները պահանջում են նախագահի հրաժարականը՝ վանկարկելով «Հեռացեք»։ Ոստիկանները թիվը հետզհետե ավելանում է: Նրանք արգելում են քաղաքացիներին մոտենալ նախագահի նստավայրին:

Ակցիային են միացել Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը և մի շարք այլ քաղաքական գործիչներ:

 Սեպտեմբերի 3-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանը որոշել է մտնել Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի Մաքսային միությունը և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միությանը:

Լուսանկարը` Ֆոտոլուրի