Սեպտեմբերի 5-ին` ժամը 22:20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1976թ. ծնված Սուրեն Սաղաթելյանը և հայտնել, որ Երևանի Տեր-Գաբրիելյան և Ե. Կողբացի փողոցներում 6-7 հոգի հարձակվել և ծեծի են ենթարկել իրենց:
Ինչպես հաղորդում են ոստիկանության մամուլի ծառայությունից, ժամը 23:20-ին թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1971թ. ծնված Հայկակ Արշամյանը, որը հիվանդանոցում հայտարարել է, որ ծեծի է ենթարկվել Ե. Կողբացու փողոցի թիվ 2 շենքի բակում:
Ժամը 23:25-ին նույն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Սուրեն Սաղաթելյանը:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում է հետաքննություն:
Թեմային առնչվող նյութին և տեսանյութին կարող եք ծանոթանալ այստեղ: