Եգիպտական բանակը լայնամաշտաբ հարձակումներ է սկսել Սինայի թերակղզու հյուսիսային հատվածի գրոհայինների վրա:
Ինչպես հաղորդում են BBC-ի թղթակիցները, տանկերը, զրահապատ մեքենաները, զորքերն ու ուղղաթիռները հարձակվել են Գազայի հատվածի հետ սահմանի մոտ գտնվող Ռաֆահ քաղաքի և Շեյխ Զուվեյդ գյուղի գրոհայինների վրա:
Սա վերջին տարիներին կատարված ամենախոշոր օպերացիան է Սինայում, որտեղ 2011թ. նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի պաշտոնանկությունից հետո նավթամուղերի և անվտանգության ծառայության աշխատակիցների վրա հարձակումները ավելի հաճախակի էին դարձել: