Եգիպտոսի բանակը հարձակումներ է սկսել Սինայի գրոհայինների դեմ

Եգիպտական բանակը լայնամաշտաբ հարձակումներ է սկսել Սինայի թերակղզու հյուսիսային հատվածի գրոհայինների վրա:

Ինչպես հաղորդում են BBC-ի թղթակիցները, տանկերը, զրահապատ մեքենաները, զորքերն ու ուղղաթիռները հարձակվել են Գազայի հատվածի հետ սահմանի մոտ գտնվող Ռաֆահ քաղաքի և Շեյխ Զուվեյդ գյուղի գրոհայինների վրա:

Սա վերջին տարիներին կատարված ամենախոշոր օպերացիան է Սինայում, որտեղ 2011թ. նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի պաշտոնանկությունից հետո նավթամուղերի և անվտանգության ծառայության աշխատակիցների վրա հարձակումները ավելի հաճախակի էին դարձել:

Մեկնաբանել