NASA-ն՝ արդեն Instagram-ում

NASA ամերիկյան տիեզերական գործակալությունը գրանցվել է Instagram-ում, այս մասին հայտարարել է գործակալության մամուլի քարտուղար Լորեն Ուորլին:

Խոսնակի փոխանցմամբ՝ NASA-ն անընդհատ ձգտում է սոցցանցերում իր ներկայության ընդլայնմանը: Ավելի վաղ գործակալությունն արդեն գրանցվել էր Facebook-ում, Twitter-ում, YouTube-ում, Foursquare-ում և Google+-ում:

«Մարդկանց NASA-ի հայտնագործությունների և հետազոտությունների մասին պատմելու նոր ուղիներ ենք փնտրում: Ցանկանում ենք Instagram-ի օգտատերերի հետ կիսել մեր լավագույն լուսանկարները, որոնք արվել են Երկրի վրա և տիեզերքում» , – ասել է Ուորլին:

Առաջին լուսանկարը (1969թ. տիեզերքում Apollo-ի միջոցով արված Երկրագնդի նկարը) Instagram-ում հրապարակվել է 2013թ. սեպտեմբերի 6-ին: Մի քանի օրում գործակալության էջի հետևող է դարձել ավելի քան 80 հազ. մարդ:

Instagram ծառայությունը ստեղծվել է 2010թ.: Ծրագիրը թույլ է տալիս համացանցում տեղադրել լուսանկարներ և կարճ՝ մինչև 15 վայրկյան տևողությամբ տեսանյութեր: Այս ծառայությունից ամեն ամիս օգտվում է շուրջ 150 մլն մարդ:

Մեկնաբանել