Նորվեգիայում խորհրդարանական ընտրություններում հաղթել է ընդդիմությունը

Նորվեգիայում սեպտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններում հաղթել է  ընդդիմությունը, հաղորդում է Reuters-ը:

Ձայների 75%-ի հաշվարկի արդյունքում՝ ընդդիմադիր աջ կենտրոնամետների կոալիցիան խորհրդարանում 96 մանդատ է ստացել՝ մինչդեռ մեծամասնություն կազմելու համար բավարար է 85 մանդատ: Գործող վարչապետ Յենս Ստոլտենբերգի  կողմնակիցները, նախնական տվայլների համաձայն, ստացել են 72 մանդատ:

Ստոլտենբերգն արդեն հայտարարել է իշխանությունից հեռանալու պատրաստակամության մասին և շնորհավորել է ընդդիմությանը:Երկրի նոր  վարչապետը, ամենայն հավանականությամբ, կլինի պահպանողականների առաջնորդ Էռնա Սուլբերգը:

Պահապանողականները նախընտրական շրջանում նորվեգացիներին խոստացել են կրճատել հարկերը և բարելավել բուժսպասարկման որակը: 52-ամյա Սուլբերգը, որը քաղաքականությունում հայտնի է «երկաթե Սուլբերգ» անվամբ, Նորվեգիայի պատմության մեջ երկրորդ կին վարչապետը կլինի:

Նորվեգացիները Ստոլտենբերգի կառավարությանը, որը իշխանության է եղել 8 տարի, մեղադրում են տնտեսության դանդաղման և մրցակցության նվազման հարցում: