Իրանում տեղի ունեցած վթարի հետևանքով հայեր չեն տուժել. ԱԳՆ

Իրանում՝ Թեհրանից ոչ հեռու, միջքաղաքային երկու ավտոբուսների բախման հետևանքով առնվազն 44 զոհվածների և 40 տուժածների թվում, նախնական տեղեկություններով, հայեր չկան, հաղորդում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը` վկայակոչելով Թեհրանում ՀՀ դեսպանությունը:

Ավտովթարը տեղի է ունեցել սեպտեմբերի 9-ի երեկոյան, երբ ավտոբուսներից մեկի անիվը պայթել է, և ավտոբուսը դուրս է եկել հանդիպակաց գիծ ու բախվել մյուս ավտոբուսին, այնուհետ երկուսն էլ հրդեհվել են:

Մեկնաբանել