Մենք սիրիական ճնշված և տառապած ընդդիմության կողքին ենք. Էրդողան

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկ անգամ ևս իր աջակցությունն է հայտնել Սիրիայի ընդդիմությանը` քննադատելով Թուրքիայի գլխավոր` Ժողովրդահանրապետական կուսակցությանը (ԺՀԿ) Բաշար Ասադին սատարելու համար, գրել է Hurriyet Daily News-ը:

Արձագանքելով այն քննադատությանը, որ թուրքական կառավարությունը Սիրիայի հարցում որդեգրել է սադրողի դիրքորոշում, վարչապետն ասել է. «Որտե՞ղ էիք դուք, երբ Սիրիայում սպանվում էր 110 հազ. մարդ, որտե՞ղ էիք, երբ տեղահանվում էր 7 մլն մարդ, ոչնչացվում էին պատմական հուշարձաններ, մզկիթներ, սրբատեղիներ, գերեզմանոցներ, սպանվում էին երեխաներ, կանայք, մայրեր, հայրեր», – պատասխանել է Էրդողանը:

«Նրանք, ովքեր չեն դատապարտել մարդկության ամենամեծ ողբերգություններից մեկը և նույնիսկ սատարում են Ասադի վարչակարգին, այժմ մեզ անամոթաբար մեղադրում են սադրելու համար: Գլխավոր ընդդիմությունը կանգնած է ռեժիմի կողքին, իսկ մենք` ընդդիմության կողքին, որը ճնշված է և տառապած: Սա է մեր տարբերությունը», – ասել է Էրդողանը:

Մեկնաբանել