Կահիրեն Սիրիայի հակամարտության կողմերից ոչ մեկին չի աջակցում. Եգիպտոսի ԱԳՆ

Եգիպտոսը սիրիական հակամարտության կողմերից ոչ մեկին չի աջակցում և հանդես է գալիս այդ խնդրի քաղաքական լուծման օգտին՝ ժնևյան սկզբունքների հիման վրա։ Այս մասին «Ժնև-2» խաղաղ համաժողովի ժամանակ հայտարարել է Եգիպտոսի արտգործնախարար Նաբիլ Ֆահմին:

Ֆահմիի խոսքերով՝ Կահիրեի արտաքին քաղաքականությունը զգալի փոփոխությունների է ենթարկվել ու դադարել է լինել գաղափարականացված և Եգիպտոսի «միակ գաղափարախոսությունը» ազգային շահերն են ինչպես տարածաշրջանում, այնպես էլ ամբողջ աշխարհում:

Եգիպտոսի արտաքին գերատեչության ղեկավարը սեպտեմբերի 16-17-ին իշխանափոխությունից հետո առաջին անգամ կմեկնի Ռուսաստան՝ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը քննարկելու նպատակով:

Մեկնաբանել