Խոշոր հրդեհ՝ Դավիթաշեն վարչական շրջանում

Սեպտեմբերի 15-ին, ժամը 04.05-ին ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն 4-րդ թաղամասում այրվում է ավտոտեխսպասարկման կետ, հաղորդում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր են մեկնել 4 մարտական հաշվարկ, ՃԿԿ օպերատիվ խումբը և ԱԻ արձագանքման խումբը:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են քաղաքապետարանի 3 ջրատար:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դավիթաշեն 4-րդ թաղամասի թիվ 45/7 հասցեում գտնվող «777» ավտոտեխ­սպասարկման կետի տարածքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.38-ին, մարվել` 08.47-ին:
Նկուղում այրվել են անվադողեր (300 հատ): Դեռևս չբացահայտված հանգամանքներում նկուղում տեղի է ունեցել նաև պայթյուն, ինչի հետևանքով տեղահան է եղել երկաթյա դուռը:

Մեկնաբանել