Ուկրաինայում Մաքսային միություն մտնելու հարցով «առցանց հանրաքվե» է կազմակերպվել

Ուկրաինայի` Մաքսային միությանն անդամակցելու կողմնակիցները կայք են ստեղծել, որում քվեարկություն է անցկացվում այս հարցով, հաղորդում է Lenta.ru-ն:

Նախագծի հեղինակները հայտարարում են, որ Եվրամիության և Մաքսային միության միջև պետության արտաքին քաղաքական ընտրությունը պետք է դրվի համազգային քննարկման: Ինտերնետային քվեարկությունը, նրանց խոսքով, կոչված է «օգնելու համերկրացիներին կողմնորոշվելու և հայտնելու իրենց կարծիքը»: 

Կայքում նկարագրված են այն առավելությունները, որ ձեռք կբերի Ուկրաինան՝ անդամակցելով Մաքսային միությանը, և թերությունները՝ ԵՄ-ին ինտեգրվելու դեպքում:

Հատկանշական է, որ կայքում քվեարկության դրված չէ պաշտոնական հանրաքվե անցկացնելու հարցը: Կայքի այցելուներին առաջարկվում է դեմ կամ կողմ քվեարկել Մաքսային միությանը անդամակցելու հարցին:

 

Առաջիկայում Ուկրաինայի իշխանությունները պատրաստվում են ստորագրել Եվրամիության հետ Ասոցացման և Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը: