Սաակաշվիլին այցելել է Սամցխե-Ջավախք

Այսօր` սեպտեմբերի 16-ին, Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այցելել է Սամցխե-Ջավախք, հաղորդում է «Գրուզիա օնլայնը»: Նա սկզբում այցելել է կրթական հաստատություններ` կապված Վրաստանում այսօր նոր ուսումնական տարվա մեկնարկի հետ, այնուհետ Ախալցխա է մեկնել` տեսակցելու նախին վարչապետ Վանո Մերաբիշվիլիի ընտանքի անդամների հետ: «Մերաբիշվիլիի ծնողների հետ մենք հին բարեկամներ ենք` շուրջ 20 տարվա: Ամեն անգամ այցելում եմ նրանց», -ասել է նախագահը: Մերաբիշվիլին ձերբակալվել է 2013թ. մայիսի 21-ին և մեղադրվում է կոռուպցիոն գործուենության, ծառայողական լիազորությունների չարաշահման և պետական միջոցների մխսման մեջ : Ախալցխայում փոքր միջադեպ է տեղի ունեցել: Սաակաշվիլին երբ դուրս է եկել «Լոմսիա» հյուրանոցից, բնակիչներից մեկը նրա ուշադրությունը հրավիրել է փաստի վրա, որ հյուրանոցի վրա միայն անգլերեն ցուցատախտակ է եղել: Սաակաշվիլին` ի պատասխան նշել է, որ Ախալցխայում Վրաստանի հնգախաչ դրոշի դեմ պայքարող ուժեր կան: «Դուք նշում եք մինարեթի մասին: Պատահաբար չգիտե՞ք` ով է կառուցել: Վրաստանի կառավարությունը: Այնպես որ հաջորդ անգամ նախքան ստերին հավատալը լավ ծանոթացեք ծրագրերին», -ասել է Սաակաշվիլին:

Մեկնաբանել