BlackBerry-ի նոր արտադրանքը iPhone 5S-ի և Galaxy S4-ի մրցակիցն է

BlackBerry Ltd-ն ներկայացրել է նոր Z30 սմարթֆոնը, որն ունի 5-դյույմանոց սենսորային էկրան, 1,7 ԳՀց հաճախականությամբ պրոցեսոր, հաղորդում է Mashable-ը: Այն կփոխարինի Z10 գաջեթին, որը թողարկվել էր 2013թ․ սկզբին:

BlackBerry Z30-ը կհանդիսանա Apple Inc – iPhone 5S-ի և Samsung Electronics Co – Galaxy S4-ի, ինչպես նաև Android օպերացիոն համակարգով աշխատող մյուս սմարթֆոնների մրցակիցը շուկայում:

Հաջորդ շաբաթ Z30-ը վաճառքի կհանվի բրիտանական շուկայում և Մերձավոր Արևելքի երկրներում: Մյուս երկրներում այն կներկայացվի մինչև 2013թ․ վերջը:

Մեկնաբանել