Facebook-ը, Twitter-ն ու Evernote-ը թարմացվել են iOS 7-ի համար

Facebook սոցցանցը, Twitter միկրոբլոգների ցանցը, ինտերնետային տվյալների պահպանման Evernote ծառայությունը և ուրիշ հանրահայտ ռեսուրսներ թողարկել են իրենց iOS բջջային ծրագրերը՝ iOS 7 օպերացիոն համակարգի հետ աշխատելու համար, հաղորդում է Mashable-ը:

iOS 7-ի վերջնական տարբերակն անվճար թարմացման համար հասանելի դարձավ 2013թ․ սեպտեմբերի 18-ին:

iOS 7-ից կարող են օգտվել iPhone 4, iPad 2, iPad mini, iPod Touch 5 և բարձր մոդելների գաջեթներ օգտագործողները: Այն կաշխատի նաև iPhone 5S և iPhone 5C թարմացված սմարթֆոնների հետ: iOS 7-ն առանձնանում է նոր iTunes Radio և AirDrop ծառայություններով, ինչպես նաև 200 նոր գործառույթով: