Սեպտեմբերի 20-ին և 21-ին որոշ փողոցներում երթևեկությունը կդադարեցվի

Անկախության տոնի կապակցությամբ տեղի ունենալիք միջոցառումներով պայմանավորված` որոշ փողոցներում կդադարեցվի երթևեկությունը:

Ինչպես տեղեկացնում է ճանապարհային ոստիկանությունը, սեպտեմբերի 20-ին և 21-ին կդադարեցվի երթևեկությունը Երևանի Հանրապետության հրապարակի շատրվանների դիմացի հատվածում, իսկ սեպտեմբերի 21-ին` ժամը 16:00-ից՝ Հանրապետության հրապարակում և հարակից փողոցներում՝ Աբովյան-Թումանյան, Նալբանդյան-Պուշկին, Տիգրան Մեծ-Խանջյան, Գրիգոր Լուսավորիչ-Իտալիայի, Խորենացի-Վազգեն Սարգսյան, Ամիրյան-Զաքյան խաչմերուկներից:

Մեկնաբանել