Սեպտեմբերի 23-ին Մալաթիա-Սեբաստիան մասամբ կջրազրկվի

«Երևան ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային շինարարական աշխատանքներով պայմանավորված` սեպտեմբերի 23-ին` ժամը 10:00-20:00-ը, կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բ1 թաղամասի թիվ 93-98 շենքերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառած անհանգստության համար: