Վրաստանի խորհրդարանը կողմ է քվեարկել վարչապետի լիազորությունների սահմանափակմանը

Վրաստանի խորհրդարանը առաջին ընթերցմամբ միաձայն ընդունել է «Վրացական երազանք» իշխող կոալիցիայի կողմից առաջարկված փոփոխությունները, որոնք սահմանափակում են վարչապետի լիազորությունները և պահպանում են խորհրդարանի վերահսկողությունը կադրային փոփոխությունների նկատմամբ, հաղորդում է «Գրուզիա օնլայնը»:
Փոփոխությունները ներմուծվում են 2010թ. ընդունված սահմանադրության մեջ, որն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 27-ին անցկացվելիք նախագահական ընտրություններից հետո: Ներկայում գործող սահմանադրությունում վարչապետի լիազորությունները զգալիորեն ընդլայնված են: Մասնավորապես փոփոխության կենթարկվի այն դրույթը, որը թույլ է տալիս վարչապետին խորհրդարանի առջև կառավարության հանդեպ վստահության հարց դնել՝ վերջինիս կողմից առաջարկված օրենսդրության ձախողման պատճառով:

Մեկնաբանել