Microsoft-ը ներկայացրել է 2-րդ սերնդի Surface պլանշետները

Սեպտեմբերի 23-ին Microsoft-ի անցկացրած հատուկ համաժողովի շրջանակում ներկայացվել են երկրորդ սերնդի Surface պլանշետները, հաղորդում է Mashable-ը: Դրանցից առաջինը՝ Surface 2-ը, հիմնված է ARM չիպի վրա և աշխատում է Windows 8.1 RT օպերացիոն համակարգով: Երկրորդը՝ Surface Pro 2-ը, աշխատում է անհատական համակարգիչների համար նախատեսված ամբողջական Windows 8.1 օպերացիոն համակարգով և Intel պրոցեսորով: Երկու սարքավորումները վաճառքի կհանվեն հոկտեմբերի 22-ին:

32 Գբ հիշողությամբ Surface 2-ը կվաճառվի $449-ով: Կներկայացվի նաև 64 Գբ հիշողությամբ նույն պլանշետի տարբերակը: 64 Գբ հիշողությամբ Surface Pro 2-ի արժեքը սկսում է $899-ից: Հասանելի կլինեն նաև վերջինիս 128 Գբ, 256 Գբ և 512 Գբ հիշողություններով տարբերակները:

Մեկնաբանել