Սեպտեմբերի 27-ը Զբոսաշրջության համաշխարհային օրն է

Սեպտեմբերի 27-ին նշվում է Զբոսաշրջության համաշխարհային օրը (World Tourism Day), որը 1979թ. սահմանել է Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության գլխավոր ասամբլեան 1979թ. իսպանական Տորեմոլինո քաղաքում:

Տոնի նպատակն է խրախուսել զբոսաշրջությունը, լուսաբանել համաշխարհային տնտեսությունում ոլորտի դերը և տարբեր ժողովուրդների միջև սերտացնել կապերը:

Տոնը նշվում է աշխարհի մի շարք երկրներում: Հայաստանում զբոսաշրջության օրը պետականորեն նշվում է արդեն հինգերորդ տարին:

Հետաքրքրական է, որ աշխարհում առաջին զբոսաշրջային գործակալությունը 1841թ. հիմնել է Թոմաս Կուկը Անգլիայում:

Մեկնաբանել