Վրաստանում պաշտոնյաները և ԶԼՄ-ները կտուգանվեն վրացերենի չիմացության համար

Վրաստանի վարչական խախտումների օրենսգրքում սեպտեմբերի 26-ին կատարված փոփոխությունների համաձայն, պաշտոնատար անձիք, որոնք կհրաժարվեն ցանկացած գրավոր փաստաթուղթ ընդունել պետական լեզվի չիմացության պատճառով, կտուգանվեն 200-500 լարիով, կրկնակի մերժման դեպքում կտուգանվեն 500-1500 լարիով, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը:  
Տուգանքներ այսուհետ կսահմանվեն նաև լեզվական հատկանիշի հիման վրա կրթության իրավունքի սահմանափակման կամ խտրականության համար: Ֆիզիկական անձիք կտուգանվեն 200-500 լարի, իրավաբանական անձիք՝ 500-1500 լարի: Կրկնակի տուգանքի դեպքում դրանք կկազմեն 500-1500 և 3000 լարի համպատասխանաբար: Գրական վրացերենի նորմերի խախտումների համար վարչական տուգանք կվաճարեն նրա զանգավածային լրատվամիջոցները: Առաջին անգամ խախտման համար նրանք կվճարեն 1000-5000 լարի, հաջորդ խախտումների դեպքում՝ մինչև 10 հազ. լարի: