Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնում է Ֆրանսիա

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 30-ին աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիայի Հանրապետություն, հաղորդում են նախագահի մամուլի ծառայությունից:

Այցի շրջանակում նախագահը կլինի Փարիզում և Ստրասբուրգում: Փարիզում Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Սենատի նախագահ Ժան-Պիեռ Բելի հետ:

Ստրասբուրգում հոկտեմբերի 2-ին նախատեսված են Սերժ Սարգսյանի հանդիպումները Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի, ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսի հետ: Հանրապետության նախագահը նույն օրը կմասնակցի ԵԽԽՎ լիագումար նիստին, որտեղ հանդես կգա ելույթով և կպատասխանի պատգամավորներին հետաքրքրող հարցերին:

Մեկնաբանել