Հեղափոխական Split երաժշտական նվագարկիչը՝ Kickstarter-ի նախագիծ. տեսանյութ

Greenwing Audio ընկերությունը կրեատիվ նախագծերի ֆինանսավորմամբ զբաղվող ամերիկյան Kickstarter ընկերության օգնությամբ միջոցներ է հավաքագրում Split երաժշտական նվագարկչի նախագծի իրականացման համար, հաղորդում է Verge-ը:

Split ականջակալներն աշխատում են ավտոնոմ ռեժիմում, դրանք սինխրոնացվել են ստեղծման ժամանակ և միմյանց հետ կապված են անլար տեխնոլոգիայով, որը սակայն Bluetooth-ը չէ:

Յուրաքանչյուր ականջակալ իր ներսում պարունակում է ներկառուցված մարտկոց, պրոցեսոր, հիշողության չիպ, ինչպես նաև բարձրորակ երաժշտություն մատուցելու համար անհրաժեշտ որոշ բաղադրիչներ:

Split-ի հետ աշխատելու համար համակարգչում հարկավոր է ունենալ հատուկ ծրագրային ապահովում:

Split-ի սկզբնական արտադրության կազմակերպման համար հարկավոր է հավաքագրել $435 000: Սարքը կարժենա $155, եթե հիմա գումար ներդնեք:

Մեկնաբանել