«Բիրյուլևոյի մարդասպանը» հրաժարվել է խոստովանական ցուցմունքից

Ադրբեջանի քաղաքացի Օրհան Զեյնալովը, որը կասկածվում է հոկտեմբերի 10-ին Բիրյուլևոյում Եգոր Շերբակովի սպանության մեջ և ձերբակալվել էր հոկտեմբերի 15-ին, հրաժարվել է ավելի վաղ արած իր խոստովանական ցուցմունքներից, հաղորդում է «Ռիա նովոստին»: Հոկտեմբերի 16-ին Ռուսաստանի քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը հայտարարել էր, որ Օրհան Զեյնալովը խոստովանել է իր հանցանքը։

«Ես համաձայն չեմ: Ես չեմ սպանել», -այսօր՝ հոկտեմբերի 17-ին դատարանում հայտարարել է Զեյնալովը՝ թարգմանիչի միջոցով: Նա խնդրել է իրեն ազատ արձակել գրավի դիմաց՝ կոնկրետ չնշելով՝ որքան է պատրաստ վճարել:

Քննիչի խոսքով՝ Շերբակովի ընկերուհին ճանաչել է Զեյնալովին, և նրա ցուցմունքները կցվել են գործին: Աղջկա և կասկածյլի միջև առերեսում է կատարավել, որի ընթքացքում արձանագրվել է աղջկա կողմից նրան չանաչելը:

Դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունը և Զեյնալովի նկատմամբ կալանք է սահմանել մինչև դեկտեմբերի 10-ը:

Շերբակովի սապնությունցի հետո թաղամասի բնակիչները հոկտեմբերի 13-ին հավաքվել էին՝ պահանջելու սպանության անհապաղ հետաքննություն։ Նրանք կողմ էին հանդես եկել «Պոկրովսկայա» բանջարեղենի պահեստաբազայի (որում միգրանտներ են աշխատում և որտեղ, նրանց կարծիքով՝ կարող էր թաքնվել հանցագործը) փակմանը։

Բիրյուլևոյի բնակիչների «ժողովրդական հավաքը» վերածվել էր անկարգությունների:

Մեկնաբանել