Հայ շախմատիստները շարունակում են հաղթարշավը

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ընթացող Եվրոպայի տղամարդկանց և կանանց թիմային առաջնություններում Հայաստանի հավաքականը տարել է երկրորդ հաղթանակը՝ Ավստրիայի թիմի նկատմամբ: Նոյեմբերի 10-ին Եվրոպայի առաջնության 3-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2.5-1.5 հաշվով հաղթել է Ավստրիայի ընտրանուն, հաղորդում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կայքը :

Չորս պարտիաներից երեքում խաղաղ ելք է գրանցվել: Միայն Գաբրիել Սարգսյանն է կարողացել հաղթել մրցակին և հաղթանակ պարգևել մեր հավաքականին:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը ավելի վաղ 2.5-1.5 հաշվով հաղթել էր Մոնտենեգրոյի հավաքականին:

Հաջողությամբ է հանդես գալիս նաև Հայաստանի շախմատի կանանց հավաքականը: Նոյեմբերի 10-ին հայ շախմատիստուհիները ջախջախիչ հաղթանակ են տարել Լեհաստանի նկատմամբ՝ 4-0։ Ավելի վաղ հայ աղջիկները 3.5-0.5 հաշվով հաղթել էին Բելգիայի թիմին:

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Մեկնաբանել