Ադրբեջանում ընդդիմադիր «Ազադլիգ» թերթը նոյեմբերի 13-ից չի տպագրվի

Ադրբեջանի պետական «Ադրբեջան» հրատարակչությունը դադարեցրել է ընդդիմադիր «Ազադլիգ» թերթի տպագրությունը, և թերթը նոյեմբերի 13-ից վաճառքում չի լինի: Այս մասին ասված է թերթի կայում տեղադրված հաղորդագրության մեջ, փոխանցում է haqqin.az:ը-

Հրատարակչությունը ավելի վաղ թերթից պահանջել է վճարել կուտակված պարտքը: Թերթի ղեկավարությունը այսօր հրատարակչությունից խնդրել է երկարաձգել պարտքի մարման ժամկետը, սակայն հրատարակչությունը մերժել է` դա պատճառաբանելով սեփական ֆինանսական խնդիրներով:

Թերթին տպագրման դադարեցման վտանգ է սպառնում արդեն տևական ժամանակ` պայմանավորված ինչպես թերթի տպագրությամբ և տարածմամբ զբաղվող «Ղասիդ» ընկերության` վաճառքից ստացվող գումարները չվճարելով, այնպես էլ թերթի դեմ ներկայացված մի շարք դատական հայցերով:

Մեկնաբանել