Դեկտեմբերի 17-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ

Դեկտեմբերի 17-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում` մառախուղ, հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարության կայքը:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 20-21-ին, բացառությամբ Արարատյան դաշտի, կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևանում դեկտեմբերի 17-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, ժամանակ առ ժամանակ կդիտվի մառախուղ:

Մեկնաբանել