Փետրվարի 28-ին սպասվում են տեղումներ

Փետրվարի 28-ին ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 28-ի գիշերը և մարտի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարության կայքը:

Օդի ջերմաստիճանը մարտի 1-3-ին աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևանում փետրվարի 28-ի ցերեկը հնարավոր է անձրև, 28-ի գիշերը և մարտի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մեկնաբանել